Karevorinfo  Իրադարձություններ  404

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու գերիների ազատ արձակմանը․ Ելիսեյան պալատ

16:50 հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու գերիների ազատ արձակմանը․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:

«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Տեղեկացվում է , որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը հայտնել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»:

Նշվում է, որ Մակրոնը նաև հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Տաթև Ֆռանգյան