Karevorinfo  Իրադարձություններ  209

Կապիտոլիում ներխուժած Թրամփի կողմնակիցներից 4 մարդ մահացել է. cbsnews. ՏԵՍԱՆՅՈՒԹ

10:55 հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Կապիտոլիում ներխուժած Թրամփի կողմնակիցներից 4 մարդ մահացել է. cbsnews. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կապիտոլիումի շենք Թրամփի կողմնակիցների ներխուժման հետևանքով 4 մարդ մահացել է, տեղեկացնում են ԱՄՆ ոստիկանության վարչությունից. փոխանցում է cbsnews.com-ը:

Ոստիկանությունից հայտնել են, որ մեկ կին գնդակահարվել է Կապիտոլիումի ներսում, իսկ երեքը՝ մահացել են  շտապօգնության մեքենաներով հոսպիտալացվելուց հետո:

Նշվում է, որ Սենատի անդամները կշարունակեն Ջո Բայդենի՝ նապագահական ընտրություններին ընտրիչների կողմից տրված ձայները հաստատելու գործընթացը, որն ընդհատվել է երեկ, երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Սենատ ու Ներկայացուցիրների պալատ՝ բողոքելով ըննդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որոնք տեղի էին ունեցել 2020 նոյեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ  Դոնալդ Թրամփի կողմնակիցների ցույցերի ֆոնին Սենատը դադարեցրել էր նիստը։ Աշխատանքը դադարեցրել էր նաև Ներկայացուցիչների պալատը, կոնգրեսականները տարհանվել էին շենքից։

ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթաց էր սկսել։ Ընտրությունների արդյունքները հաստատելու դեմ ելույթներ էին հնչել, քննարկում էր սկսվել։ Մի խումբ սենատորներ Արիզոնա նահանգից ընտրիչների ձայների հաստատման դեմ էին հանդես եկել, ինչից հետո Կոնգրեսի ընդհանուր նիստը նախագահող  ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ նիստը դադարեցվում է, Կոնգրեսի պալատները պետք է առանձին-առանձին քննարկեն առարկություններն ու քվեարկություն անցկացնեն։