Karevorinfo  Իրադարձություններ  270

Արայիկ Հարությունյանն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

22:40 երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
Արայիկ Հարությունյանն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին. այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ներուժի առավելագույն իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրներին: Այս ուղղությամբ ևս կարևորվել է ԱՀ և ՀՀ գործընկեր գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: