Karevorinfo  Իրադարձություններ  606

2020թ-ի քրեական քրոնիկոնը․ 2018-ից ժառանգություն մնացած քրեական գործեր, որոնցից ոչ մեկով դատաքննությունն ավարտված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:20 երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
2020թ-ի քրեական քրոնիկոնը․ 2018-ից ժառանգություն մնացած քրեական գործեր, որոնցից ոչ մեկով դատաքննությունն ավարտված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականի իշխանափոխությունից հետո, երկու տարիներին ժառանգություն մնացած քրեական գործերին, 2020-ին գումարվեցին նորերը։

Տարին սկսվեց ապօրինի որդեգրման գործով տուժած ծնողների բողոքի ակցիաներով, որոնք պահանջում էին կալանավորել մեղադրյալներին։

Հիշեցնենք՝ ապօրինի որդեգրման գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը և այլք։ Բոլորն ազատության մեջ են, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

2020 թվականին մեղադրյալի կարգավիճակ ստացավ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Նրան մեղադրանք առաջադրվեց արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս գործով անցնում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը։

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 26-ին։ Թե՛ այս գործընթացը, թե՛ առաջադրված մեղադրանքը Թովմասյանը համարում է հակաօրինական։ Գործով դատաքննությունը շարունակվում է։

Տարեսկզբին կտրուկ վատացել էր կալանքի տակ գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, որի հիմնավորմամբ նա ազատ արձակվեց։

Գրիգորյանի և նրա կնոջ վերաբերյալ դատական նիստերն ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չհասան, իսկ 44-օրյա պատերազմից հետո Գրիգորյանը մահացավ։ Հարազատները պնդում են, որ Մանվել Գրիգորյանի գործը չի կարճվելու, փորձելու են ապացուցել նրա անմեղությունը։

Հունվարին հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։ Որոշ ժամանակ անց Քննչական կոմիտեի նախագահը հայտնեց, որ ինքնասպանություն է կատարվել նեղ անձնական շարժառիթով։

Մեղադրվողների շարքերն այս տարի համալրեց նաև ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։ Նա մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Հայրապետյանը մեղադրանքները չի ընդունում։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որը, սակայն, ռուսական կողմում դադարեցվել է։ Պարզվում է՝ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է։

ԱԱԾ-ն տարեսզբին կալանավորեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։ Դա երկրի նախկին ղեկավարի մասկացությամբ 2020 թվականի առաջին և վերջին դատական նիստն էր։ Մյուս դատական նիստերը ամենատարբեր պատճառներով հետաձգվեցին։ Գործով դատաքննությունը շարունակվում է։

Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Իսկ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այս տարի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։ Շուրջ մեկուկես տարի տևող դատական նիստերի ընթացքում կողմերին այդպես էլ չի հաջողվում անցնել ապացույցների հետազոտման փուլին։

2020-ին մեղադրյալի աթոռին հայտնվեցին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Մեղադրանքները վերաբերվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական կեղծիք կատարելուն։ Նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Գործը դատաքննության փուլում է։

2020-ի ամենաաղմկահարույց գործերից մեկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործն է։

Հունիսին ԱԱԾ հայտնեց 2017-ի ապրիլի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու դեպքերի բացահայտման մասին։ Սրան հաջորդեցին Ծառուկյանի տան խուզարկությունը, նրա աջակիցների ցույցերը, եղան բերման ենթարկվածներ, Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, որոշ ժամանակ անց, «մի քանի փորձերից» հետո, կալանավորվեց, իսկ 44-օրյա պատերազմի մեկնարկից հետո 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։

Իրեն առաջադրված մեղադրանքը Ծառուկյանը չի ընդունում։

Այս տարի մեղադրյալի կարգավիճակում հայտնվեց նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

2020 թվականին հետախուզում հայտարարվեց Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Նա այն բազմաթիվ հետախուզվողներից է, որոնց 2020-ին իրավապահներն այդպես էլ չհայտնաբերեցին։

2018-ից մինչ օրս տարբեր քրեական գործերի շրջանակում Հայաստանի կողմից հետախուզվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։

Հետախուզվողներից իրավապահներին հաջողվել է գտնել «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին, որը մեղադրվում է 12 տարի առաջ ավազակային հարձակում կատարելու համար։ Նա կալանավորված է։

Իսկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը, դատարանի որոշմամբ, վերացվել է։

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին ևս իրավապահները կարողացան Հայաստան բերել։ Նա տևական ժամանակ կալանքի տակ մնալուց հետո պատերազմի օրերին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Իր մեղքը Նարեկ Սարգսյանն ամբողջությամբ ընդունում է և միջնորդել է արագացված դատական նիստեր անցկացնել։

Քրեական գործերն ու մեղադրանքները շատացան նաև 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կնքված եռակողմ համաձայնագրից դժգոհ քաղաքացիները մուտք գործեցին Կառավարության շենք և կառավարական ամառանոց։

Շենքերը, գույքը կոտրել-վնասելուց հետո ցուցարարները հեռացան, իսկ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց։ Դեպքից հետո շուրջ 50 մարդու մեղադրանք առաջադրվեց, 18 անձ կալանավորվեց։

Այս դեպքից հետո անհնազանդության ակցիաները սկսվեցին ընդդիմադիր 17 կուսակցությունների մասնակցությամբ։ Նրանք ևս մեղադրանքներից անմասն չմնացին։ Ռազմական դրության պայմաններում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար մեղադրանք առաջադրվեց Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովին, Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանին, «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին և այլոց։

Հետպատերազմյան ուշագրավ քրեական գործերից մեկն էլ վարչապետի դեմ ենթադրյալ մահափորձի վերաբերյալ էր։ Այս գործի շրջանակում Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար մեղադրանք առաջադրվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, իսկ դատարանները մերժեցին ԱԱԾ-ի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունները։

Ամփոփելով՝ նշենք, որ այս պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, ՍԴ նախկին նախագահը, մի շարք նախկին պատգամավորներ և նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ անձինք։ Քրեական գործերից որևէ մեկով չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան