Karevorinfo  Իրադարձություններ  110

ԵՄ-ն անհանգստացած է ուրանը հարստացնելու Իրանի մտադրությունից․ ՏԱՍՍ

17:15 երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
ԵՄ-ն անհանգստացած է ուրանը հարստացնելու Իրանի մտադրությունից․ ՏԱՍՍ

Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ուրանի  մինչև 20 տոկոս հարստացում սկսելու Իրանի մտադրությունից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք լուրջ մտահոգությամբ ենք ընդունում ուրանի 20 տոկոսով հարստացնելու Իրանի որոշումը», – ասել է նա:

Միաժամանակ Ստանոն շեշտել է, որ ԵՄ-ն դեռ մտադիր է ամեն ինչ անել Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար: «Մենք ափսոսում ենք Իրանի գործողությունների համար, բայց Եվրամիությունը կարծում է, որ միջուկային գործարքը պետք է պահպանվի համատեղ ջանքերով», – հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2018 թվականին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, 2019 թվականին Իրանը սկսեց ուրանի հարստացման և հետազոտական ​​պարտավորությունների փուլային կասեցումը, և այս գործընթացի ավարտի մասին Իրանը հայտարարեց 2020 թվականի հունվարի սկզբին:

Տաթև Ֆռանգյան