Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ: