Karevorinfo  Իրադարձություններ  265

Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին

17:55 երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ.
Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին

Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանը հրաժարվել է Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ իշխանություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան կողմի փաստաբանները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների պահանջով: Արտահանձնման դատական լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքների խախտման 17 հոդվածների համար: ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում: