Karevorinfo  Իրադարձություններ  142

Մուրազը մնաց կիսատ, երեխաների վիզը՝ ծուռ. կամավորական Համլետ Աբրահամյանը զոհվելուց առաջ ասել է՝ հաղթելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:15 երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ.
Մուրազը մնաց կիսատ, երեխաների վիզը՝ ծուռ. կամավորական Համլետ Աբրահամյանը զոհվելուց առաջ ասել է՝ հաղթելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

41-ամյա Համլետ Աբրահամյանը տան տղամարդն էր, տունը պահողն ու մոր թիկունքը։ Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր։ Առևտուր էր անում, որ տունը պահի, 2 երեխան ոչնչի կարիք չունենան։

Դուստրն ասում է՝ ուզում էր հորն ասել՝ մի՛ գնա, բայց չասաց։ Հիմա փոշմանել է։Եղբայրն էլ չասաց՝ վերջին հանդիպումը կարճ էր․ Համլետը շտապում էր։ Գրկել է, համբուրել երեխաներին ու գնացել։ Հրաժեշտ չի տվել անգամ մորը․ գիտեր, որ դեմ կլինի։

Կամավոր մեկնելու համար անունը 2 տեղ էր գրանցել, որ գոնե մի տեղից կանչեին։Համլետին պատերազմ գնալու մտքից հետ չի պահել նույնիսկ մոր կոտրված ոտքը․ տղայի գնալուց մի քանի օր առաջ էր այգում ընկել ու կոտրել։

Իսկ արդեն ռազմաճակատից ամեն օր է զանգել, մորը՝ պարտադիր։ Տիկին Լաուրան ասում է՝ սրտին ծանրացել էր, որ իրեն կոտրված ոտքով անկողնում է թողել։

Համլետի վերջին լուսանկարը Սարդարապատից է՝ Ջաբրայիլ գնալուց առաջ։ Իսկ վերջին զանգը նրանից հոկտեբերի 9-ին են ստացել։ Մայրն ասում է՝ երեխաներին արգելել էր մորն ասել, ինքը Ջաբրայիլում է։
Տիկին Լաուրան զոհված որդուն իր աչքով է տեսել, բայց չի հավատում․ ամեն օր սպասում է, որ էլի դուռը կբացվի ու տղան կատակելով տուն կմտնի։

«Ինչքան նպատակներ ուներ, մուրազ ուներ, կիսատ մնաց»,- ասում է մայրը։Հետո ավելացնում՝ կիսատ է նաև ինքը։ Որդու գերեզմանն է դարձել մոր մխիթարությունը։ Չնայած մոտ չէ, բայց ամեն օր է գնում։ Հպարտ է, որ հերոսի մայր է, բայց թեքվում է ու տեսնում՝ կողքը դատարկ է։ Որդուց հետո ապրել չի ուզում, բայց ապրում է։ Թոռը՝ Համլետի որդին, 18 տարեկան է․ դեռ պիտի ծառայությունից թոռան վերադարձին սպասի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան