Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում.
«???? Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
???? Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
???? Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շութափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն»: