Karevorinfo  Իրադարձություններ  275

2021-ի Վրաստանը. ինչ է փոխվել հունվարի 1-ից

17:05 շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
2021-ի Վրաստանը. ինչ է փոխվել հունվարի 1-ից

Ներկայացնում է aliq.ge-ն.

Տարիքային թոշակն ավելացավ
Նոր տարում Վրաստանում մինչև 70 տարեկանները ստանալու են 240 լարի (220-ի փոխարեն) լարի թոշակ, իսկ 70-ն անց թոշակառուները` 275 լարի։ Ներկայումս Վրաստանում թոշակային տարիք է համարվում կանանց համար 60, տղամարդկանց համար` 65 տարեկանը։

Ուսուցիչների մի մասի աշխատավարձն ավելացավ
Հունվարից ավելի բարձր աշխատավարձ կստանան նաև ուսուցիչների մի մասը. 100 լարիով ավել կվարձատրվեն հանրային դպրոցների` ամբողջ գրաֆիկով աշխատող մանկավարժները։

Գործազուրկների համար նոր փոխհատուցում կլինի
Հունվարի մեկից` նոր սահմանափակումների (նոյեմբերի 28) պատճառով անգործ մնացածների համար ֆինանսական փոխհատուցման ծրագիր կգործի` 200 լարիի չափով ու կես տարի ժամկետով։ Գործազուրկներին գրանցելու պարտավորությունը գործատուի վրա է։

Վարձավճարները թանկացան
Նոր տարում Վրաստանում գազի ու ջրի վարձավճարներն ավելացան։ Միաժամանակ` 2021-ին ոչ բոլոր սպառողներն են ստիպված լինելու Էլեկտրաէներգիայի համար ավել վճարել. պետությունը որոշել է սուբսիդավորել ավելացած տարբերությունը` 300 խ/մ-ից պակաս սպառող բաժանորդների համար։

Էքսկուրսիաներն ավելի անվտանգ կդառնան
Ուժի մեջ է մտել դպրոցների ու մանկապարտեզների կողմից կազմակերպվող էքսկուրսիաների անվտանգության կանոնակարգը, ըստ որի այսուհետ երեխաներին էքսկուրսիաների կարող է տանել միայն էքսկուրսիայից ոչ շուտ, քան կես տարի առաջ տեխզննում անցած տրանսպորտային միջոցը, իսկ տվյալ տրանսպորտի վարորդը պետք է համապատասխանի կոնկրետ չափանիշների։

Երկրից դուրս գալու նոր չափորոշիչներ
Հունվարից սահմանափակումներ են գործում Վրաստանի քաղաքացիների` երկրից դուրս գալու համար. Քաղաքացուն կարող է արգելվել երկրից դուրս գալ` դեպի Շենգենի գոտի, եթե նա չներակացնի 10 տարուց ոչ շուտ տրված անձնագիր, որի ուժի մեջ լինելու ժամկետը 3 ամսից ոչ պակաս է, հետադարձ տոմսի ամրագրման փաստաթուղթը, ԵՄ երկրներում հյուրանոցի ամրագրման կամ ԵՄ քաղաքացու կողմից նրան տեղավորելու համաձայնության մասին փաստաթղթեր, նաև բնակության վայրի մասին փաստաթուղթ, ապահովագրություն ու ֆինանսական հնարավորությունները հաստատող փաստաթուղթ։

Սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների ընդլայնում
Հունվարից ընդլայնվում են սահմանափակ կարողություններով անձանց իրավունքները։ Նրանք հավասար կլինեն աշխատանքի տեղավորման, կրթություն ստանալու հարցերում։ Բացի այդ` պետությունը կպաշտպանի նրանց ստորացուցիչ վերաբերմունքից, պաշտպանված կլինի նրանց անձնական կյանքը, ապահովված կլինի նրանց մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքում։

Աշխատանքի ապահովության իրավունք
Հունվարից աշխատանքի տեսչությունը իրավունք կունենա առանց նախազգուշացման մուտք գործել ցանկացած կազմակերպություն ու ստուգում անցկացնել` ինչպես աշխատանքի ապահովության, այնպես էլ աշխատանքային օրենսգրքի պահպանման հարցում։ Նաև իրավունք կունենան տուգանել օրինազանցներին` ոչ միայն աշխատանքի անվտանգությունը չպահպանելու դեպքում, այլև օրենսգրքի այլ դրույթներ խախտելու համար` այդ թվում խտրականության, ստիպողական աշխատանքի, կոլեկտիվ աշխատանքի անվտանգության խախտումների համար։ Տուգանքի չափը կկազմի 200 լարի (մոտ 70 դոլար) և ավել` կախված խախտման տեսակից։

Խաղարկությունների նոր կարգ
Հունվարից Վրաստանում համակարգչային էլեկտրոնային խաղերը և խրախուսական խաղարկությունները հնարավոր կլինեն միայն հատուկ լիցենզիայի առկայության դեպքում։ Բոլոր էլեկտրոնային խաղերի համար լիցենզիան կարժենա 250 — 300 լարի` մեկ կիսամյակի համար։ Իսկ խրախուսական խաղարկությունների համար վճարը կլինի մրցանակային ֆոնդի 10%-ը։ Լիցենզիայի գումարը չվճարողները կտուգանվեն մեծ գումարով։

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։