Karevorinfo  Իրադարձություններ  128

Երևանում 26-ամյա վարորդը Porsche Panamera–ով տապալել է ծառը

12:55 շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
Երևանում 26-ամյա վարորդը Porsche Panamera–ով տապալել է ծառը

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում այսօր՝ հունվարի 2-ին։

Shamshyan.com–ը  տեղեկացնում է , որ Ժամը 05:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածի արդյունքում ծառը մի քանի տեղից կոտրվել էր:

Վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում բնակվող բժիշկ-ուսանողները:

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: