Karevorinfo  Իրադարձություններ  170

Եվրոպայի խորհրդում ու ԵԱՀԿ-ում փոխվել են նախագահող երկրները․ DW

18:25 ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
Եվրոպայի խորհրդում ու ԵԱՀԿ-ում փոխվել են նախագահող երկրները․ DW

Նոր 2021 թվականի հետ մեկտեղ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) փոխվել են նախագահող երկրները: Պորտուգալիան ուրբաթ օրը ՝ հունվարի 1-ին, ռոտացիոն կարգով ստանձնել է ԵՄ օրենսդիր մարմնի ղեկավարումը՝ նախագահությունը վերցնելով Գերմանիայից: Շվեդիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լիսաբոնի պաշտոնավարման ժամկետը կլինի վեց ամիս:

«Պորտուգալիայի համար պատիվ և մեծ պատասխանատվություն է վերցնել էստաֆետը Գերմանիայից և դաշնային կանցլեր Անգելա Մերկելից», – գրել է վարչապետ Անտոնիո Կոստան Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինչպես ակնկալվում է, Պորտուգալիայի նախագահությունը կընթանա «Գործելու ժամանակն է. հանուն արդար, կանաչ և թվային վերականգնման» նշանաբանով: Ենթադրվում է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում օրակարգում գերակշռելու են համաճարակի հետևանքները հաղթահարելու և մեկ տարի առաջ ԵՄ անդամ պետություններին հատկացված 750 միլիարդ եվրոյի օգնությունից միջոցներ հատկացնելու հետ կապված թեմաները:

Տաթև Ֆռանգյան