Karevorinfo  Իրադարձություններ  292

Կիմ Չեն Ընն ամանորյա տեսաուղերձի փոխարեն սահմանափակվել է ժողովրդին ուղղված ձեռագիր նամակով. ՌԻԱ Նովոստի

15:00 ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
Կիմ Չեն Ընն ամանորյա տեսաուղերձի փոխարեն սահմանափակվել է ժողովրդին ուղղված ձեռագիր նամակով. ՌԻԱ Նովոստի

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ոչ թե ամանորյա տեսաուղերձ է հղել, այլ սահմանափակվել է ժողովրդին ուղղված ձեռագիր նամակով: Նամակի տեքստը հրապարակվել  է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կողմից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ի սրտե մաղթում եմ երկրի բոլոր ընտանիքներին թանկ երջանկության է’լ ավելի մեծ բարգավաճում , բարեկեցություն իմ սիրելի ժողովրդին», – գրել  է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Նա նաև խոստացել է էլ ավելի եռանդուն պայքար մղել « ժողովրդի ծաղկուն իդեալների ու նկրտումների նոր դարաշրջանին մոտենալու համար»:

Կիմ Չեն Ընի նամակը հրապարակվել է Կորեայի աշխատավորական կուսակցության ութերորդ համագումարից առաջ, որը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին: Հավաստագրերը համագումարի մասնակիցներին հանձնվել են 2020 թվականի վերջին օրը:

ԿԺԴՀ-ն Նոր տարին դիմավորեց Փհենյանի կենտրոնական հրապարակում տոնական համերգով, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ և ավարտվել հրավառությամբ:

Տաթև Ֆռանգյան