Karevorinfo  Իրադարձություններ  206

Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության համաշխարհային օրը․ ՌԻԱ Նովոստի

16:05 ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության համաշխարհային օրը․ ՌԻԱ Նովոստի

Հունվարի 1-ը՝ նոր տարվա առաջին օրը, Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության համաշխարհային օրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս տոնը հաստատվել է 1967 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմի պապ Պողոս VI- ի կողմից ։ Վերջինս ոգեշնչվել էր Հռոմի պապ Հովհաննես  XXIII -ի (1897-1978)  Pacem in terris («Խաղաղություն երկրի վրա») պապական կոնդակից (ուղերձ բոլոր կաթոլիկներին կրոնի, բարոյականության և քաղաքականության վերաբերյալ):

Հովհաննես XXIII Հռոմի պապը իր հովվապետության ընթացքում մի քանի ելույթներ է ունեցել և հրապարակել մի շարք ուղերձներ, որոնցում նա քաղաքական գործիչներին կոչ էր անում վերջ տալ սպառազինությունների մրցավազքին և լուծել բոլոր վիճահարույց հարցերը բանակցությունների սեղանի շուրջ: Նրա Pacem in terris («Խաղաղություն երկրի վրա») պապական կոնդակը քսաներորդ դարի ամենահայտնի կաթոլիկական փաստաթղթերից մեկն է, այն նվիրված էր «համընդհանուր խաղաղության  մեջ ճշմարտության, արդարության, ողորմության և ազատության հաստատմանը»:

Տաթև Ֆռանգյան