Karevorinfo  Իրադարձություններ  141

ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար արցախցի

ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար արցախցի

ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար արցախցի
13:25 ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար արցախցի

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ. այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։