Karevorinfo  Իրադարձություններ  202

Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրական չեն. խոսնակ

16:40 չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրական չեն. խոսնակ

Երեկ Արցախի «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն համատեղ հայտարարություն էին տարածել և հայտնել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է պայմանը ու պատերազմից հետո համաձայնության կառավարությունը ձևավորում է միայնակ։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ Արցախի խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:

Այս հայտարարությունից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացնելու։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն հանապատասխանում։