Karevorinfo  Իրադարձություններ  162

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի իր գործընկերոջ հետ

22:20 երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի իր գործընկերոջ հետ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

«Նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: