Karevorinfo  Իրադարձություններ  158

Երևանի 10 վարչական շրջանից «կարմիր գծերը» վերացնելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

19:15 երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
Երևանի 10 վարչական շրջանից «կարմիր գծերը» վերացնելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

«Հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ»,- ասաց Գաբրիելյանը:

Օրենքի գործող կարգավորմամբ՝ «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները, խախտման դեպքում, տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում։

Նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց միաձայն՝ 77 կողմ ձայնով։