Karevorinfo  Իրադարձություններ  230

Կիսատ մնացած երազանքներ ու ամանորյա կոնֆետներ. կյանքը պատերազմների արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
Կիսատ մնացած երազանքներ ու ամանորյա կոնֆետներ. կյանքը պատերազմների արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անի Դեգերմենջյանը Սիրիայից Հայաստան է եկել 2019 թվականի փետրվարին։ 3 աղջիկն ու 4 թոռնիկն արդեն Հայաստանում էին։

«Արդեն ավերվել էր մեր տունը Սիրիայում։ Ես, ամուսինս, սկեսուրս եկանք էստեղ հաստատվելու, էստեղ սկսելու»,- ասում է Դեգերմենջյանը։
Տիկին Անին 61 տարեկան է։ Սիրիայում 25 տարի լաբորատորիայում է աշխատել։ Մասնագիտությամբ քիմիկոս է, Հայաստանում փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, բայց չի ստացվել։

Սիրիայում տանը նաև կոնֆետներ է պատրաստել թոռնիկների համար։ Այսօր նույնն անում է, բայց՝ վաճառքի համար։ Անցյալ տարվա այս օրերի համեմատ՝ այս տարի վաճառքը կրկնակի պակասել է, պատվերները քիչ են։

«Էս քովիդը, էս պատերազմը, բոլորը մեզ վրա ազդել է»,- ասում է տիկին Անին։

Նա և ամուսինը հիմա ապրում են դստեր ընտանիքի հետ՝ վարձով։ Կորոնավիրուսը միայն տնտեսական ազդեցություն չէ, որ թողել է իրենց ընտանիքի վրա։ 1 ամիս առաջ ամբողջ ընտանիքով մեկուսացել էին։ Հոսպիտալացման չեն դիմել՝ հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել։ Ավելացնում է՝ երկրում պատերազմ էր, ավելի ծանր հիվանդներ կային։

Տիկին Անին չի դժգոհում ո՛չ բժիշկներից, ո՛չ առհասարակ․ արդեն 2 տարի է՝ Հայաստանում է, խտրականության դեպքերի շատ չի հանդիպել։
Ըստ միգրացիոն ծառայության վերջին տվյալների՝ Հայաստանում Սիրիայից տեղափոխված շուրջ 14․000 քաղաքացի է ապրում։
Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան