Karevorinfo  Իրադարձություններ  253

Բարենցի ծովում նավ է խորտակվել․ 17 ձկնորս անհետ կորած է. ՌԻԱ Նովոստի

12:10 երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ.
Բարենցի ծովում նավ է խորտակվել․ 17 ձկնորս անհետ կորած է. ՌԻԱ Նովոստի

Ձկնորսներով ռուսական «Օնեգա» նավը խորտակվել է Բարենցի ծովում։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նավում 19 մարդ է եղել։ Նրանցից երկուսին փրկել են մեկ այլ նավի վրա գտնվող ձկնորսները, տուժածների վիճակը գնահատվում է բավարար։ Եվս 17 մարդ համարվում է անհետ կորած։ Արտակարգ ծառայությունների նախնական տվյալների համաձայն՝ նրանք զոհվել են։

Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան Բարենցի ծովում՝ Արխանգելսկի մարզի Նովայա Զեմլյայի մոտերքում։ Նախնական տվյալների համաձայն՝ «Օնեգա» նավը խորտակվել է սառցակալելու պատճառով։ Որոնողական աշխատանքների տարածքում վատ եղանակային պայմաններ են ու կապ չկա, հնարավոր չէ ներգրավել նաև ավիացիան։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Բարենցի ծովում ջրի ջերմաստիճանը ծայրահեղ ցածր է։

Նավաստիների արհմիությունից հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, անձնակազմն ամբողջությամբ ռուսներից է բաղկացած։

Քրեական գործ է հարուցվել ծովային ու ջրային տրանսպորտի շահագործման կանոնների անվտանգության խախտման համար։

Տաթև Ֆռանգյան