Karevorinfo  Իրադարձություններ  277

Ճապոնիան 15 տարում շահագործումից կհանի բենզինային շարժիչով մեքենաները․ Reuters

22:05 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Ճապոնիան 15 տարում շահագործումից կհանի բենզինային շարժիչով մեքենաները․ Reuters

Ճապոնիան նպատակադրվել է  առաջիկա 15 տարում վերացնել բենզինային շարժիչով մեքենաները: Այս մասին հայտարարել են երկրի կառավարությունից՝ նշելով, որ  մինչև 2050 թվականը նախատեսվում է ածխածնի արտանետումները հասցնել զրոյի և տարեկան  2 տրիլիոն դոլար հատկացնել  կանաչ տարածքների ավելացմանը, գրում է Reuters-ը։

«Կանաչի ավելացման ռազմավարությունը» գործողությունների ծրագիր է, որը կյանքի կկոչի վարչապետ Յոշիհիդե Սուգայի հոկտեմբերյան խոստումը՝ մինչև դարի կեսերը ածխածնի արտանետումները հասցնել զրոյի :

Սուգան «կանաչ ներդրումները» դարձրել է իր կառավարման գերակա խնդիրը ՝ օգնելու վերականգնել COVID-19 համաճարակից տուժած տնտեսությունը և Ճապոնիան արտանետումների կրճատման հավակնոտ նպատակներով հավասարեցնել Եվրամիությանը և Չինաստանին:

Կառավարությունը կառաջարկի հարկային խթանման միջոցներ և այլ ֆինանսական աջակցություն ընկերություններին ՝ նպատակ ունենալով տարեկան 90 տրիլիոն իենի (870 միլիարդ դոլար) լրացուցիչ տնտեսական աճ ապահովել կանաչ ներդրումների ոլորտում։

Տաթև Ֆռանգյան