Karevorinfo  Իրադարձություններ  261

Հեռանալ կամ պատերազմել․ Լիբիան վերջնագիր է ներկայացրել Թուրքիային․ Al-Masdar News

20:05 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Հեռանալ կամ պատերազմել․ Լիբիան վերջնագիր է ներկայացրել Թուրքիային․ Al-Masdar News

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային․ կա՛մ  խաղաղ հեռանալ Լիբիայից, կա՛մ պատերազմել ՝ հաշվի առնելով, որ «երկու կողմերի միջև որոշ առճակատումներ են սկսվել». գրում է Al-Masdar News-ը:

Հաֆթարը  Լիբիայի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարության կողմից Բենգազի քաղաքում կազմակերպված արարողության ժամանակ հայտարարել է. «Անկախությունը ոչ մի արժեք չունի, ազատությունը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի անվտանգություն, ոչ մի խաղաղություն․ թուրքական բանակի ոտքը աղտոտում է մեր մաքուր երկիրը: Թշնամու համար այլընտրանք չկա: Օկուպանտը կարող է հեռանալ խաղաղ ու կամավոր կերպով, կամ զենքի ուժով ու ուժեղ կամքով։ Ձեր գաղութային պատրանքների դարաշրջանն ավարտված է, և դուք պետք է ընտրեք ՝ հեռանալ կամ պատերազմել»:

Հաֆթարը հայտարարել է, որ Թուրքիան ու իր վարձկանները շարունակում են «մոբիլիզացվել պատերազմի համար, պատերազմ, որի ժամանակ, ով առաջին փամփուշտն արձակի, նրան կսպասվի անկասկած մահ»։

Տաթև Ֆռանգյան