Karevorinfo  Իրադարձություններ  155

«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ

17:30 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ:

Հանդիպմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Շնորհակալություն հայտնելով հայրենիքը պաշտպանելու և անձնուրաց ծառայության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել: «Գիտեմ՝ շատ դժվար ճանապարհ եք անցել, մարդ կա՝ 10 օրվա ընթացքում անցնում է 10 տարվա ճանապարհ: Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական արհավիրքի, դժվարության ու դժբախտության միջով է անցել, -ասել է նախագահը: -Այո , այս պատերազմում մենք պարտվել ենք, բայց երբեք ձեզանից որևէ մեկը թող իրեն պարտված չզգա։ Այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ և վերջնական պարտություններ: 26 տարի առաջ հաղթել էինք և ամեն օր արթնանում էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ տեղ պարտվեցինք և շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք:

1994-ին մենք հաղթեցինք, որովհետև մենք շատ շուտ կամավորներից բանակ դարձանք, որովհետև ոգին նույնն էր, բայց թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ ու պատրաստությամբ, որովհետև այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան գեներալներ, գնդապետներ, մայորներ և կամավորական հսկա ուժից սարքեցին բանակ:

Անցած տարիների ընթացքում պետք է պատրաստվեինք պատերազմին: Չգիտես ինչու, հավատացել էինք, որ այլևս պատերազմ չի լինելու, այն դեպքում, երբ թշնամին ամեն օր մեր սահմանի մյուս կողմում պատրաստվում էր այդ պատերազմին և չէր թաքցնում դա։

Իմ խորհուրդը ձեզ հետևյալն է՝ ձեր կյանքն առջևում է, և գուցե մի ուրիշ պատերազմ էլ է լինելու, որտեղ պետք է հաղթեք: Նորից եմ ասում՝ չկա վերջնական պարտություն, և դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին նույն տեղում է, և ձեզ նման հարյուրավորներ, հազարավորները կան, ժողովուրդը չի պարտվել»:

Նախագահը նշել է, որ պետության պարտավորությունն ու բոլորիս պարտքն է հոգ տանել պատերազմում զոհված հերոսների ընտանիքների, ինչպես նաև վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ու կամավորների մասին։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստակամ է հնարավորինս աջակցել նրանց խնդիրների լուծմանը: «Ձեր կյանքը դեռ առջևում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք: Ձեզանից յուրաքանչյուրն ընտանիք ունի, և այդ ընտանիքն ինչ-որ իմաստով նաև բախտավոր է, որ վերադարձել եք տուն,- ասել է նախագահը, միաժամանակ, վերստին իր խոնարհումը հայտնելով պատերազմում զոհված հերոսների հիշատակին: -Ձեր ընտանիքներին ուշադրություն դարձրեք, տատիկ-պապիկներից մինչև երեխաներ: Դա շատ կարևոր է: Երկրորդը՝ գտեք ձեր կյանքը, ձեզանից ամեն մեկն ինչ-որ մասնագիտություն ունի կամ դեռ սովորում է: Մենք նախագահականում նախորդ ապրիլյան պատերազմից տղաներ ունենք, որ մեզ մոտ աշխատում են: Դուք չեք պարտվել, և ձեր կյանքն ու հաղթանակներն առջևում են»:

Հանրապետության նախագահն ասել է, որ պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք, սթափ ու ճշգրիտ գնահատենք իրավիճակն ու մեր հնարավորությունները, ընդունենք առկա իրողությունները ու մտածենք ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ հիմա ժամանակը չէ սևերի և սպիտակների բաժանման, «եթե պետք է գույն ընտրենք, ապա այդ գույնը եռագույնը պետք է լինի»։

«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ: Դժվար է, բայց առաջին անգամը չէ, որ դժվարություններ ենք տեսնում, -ասել է նախագահը՝ հիշատակելով 1988-ի երկրաշարժը: -Այնպես որ, պինդ եղեք, բոլորիդ առողջություն եմ մաղթում»: