Karevorinfo  Իրադարձություններ  219

Ինչու էր Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

15:50 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Ինչու էր Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել էին հարցաքննության, այս անգամ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Սաղաթելյանը Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «ավանդույթ» է դարձել՝ իր ամեն ելույթից հետո բացատրության կանչելը։

«Այս անգամ պատճառը ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթն էր։ Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել։ Սա քաղաքական պայքար է, և նման մեթոդներով որևէ մեկը մեզ չի կարող լռեցնել»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով կարծիքներին, թե պայքարը կարող է մարել, Սաղաթելյանն ասաց․ «Պայքարը ավելի է թեժանալու, որովհետև որևէ մեկը չի կարող հանդուրժել չարիքի իշխանությանը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի երթի ժամանակ ընդդիմադիրները կանգ առան ՀՔԾ շենքի դիմաց, որտեղ Իշխան Սաղաթելյանը, դիմելով ՀՔԾ պետին, ասաց․ «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, կոչ ենք անում շարժվել օրենքով և չկատարել հրահանգներ, հակառակ դեպքում մյուս անգամ քեզ այցելության կգանք այլ մեթոդներով»։

Լիլիթ Շաբոյան