Karevorinfo  Իրադարձություններ  171

ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի՝ Վիսկոնսին նահանգում ընտրությունների արդյունքները վերանայելու մասին հայցը

16:00 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի՝ Վիսկոնսին նահանգում ընտրությունների արդյունքները վերանայելու մասին հայցը

ԱՄՆ Չիկագո քաղաքի 7-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը մերժել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական թիմի՝ Վիսկոնսին նահանգում ընտրությունների արդյունքները վերանայելու մասին հայցը։ Այս դատական մարմինը, որը քննում է Իլինոյս, Ինդիանա և Վիսկոնսին նահանգների գործերը, համոզիչ չի համարել Թրամփի իրավաբանական թիմի փաստարկները, գրում է Politico-ն։

Վերաքննիչ դատարանի բոլոր 3 դատավորները չեղարկել են ենթադրություններն այն մասին, որ Վիսկոնսին նահանգի ընտրողների հանձնաժողովները, իբր, ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրությունը, մասնավորապես՝ հեռահար քվեարկության համար քվեաթերթիկները հավաքելու ժամանակ։

Արտահայտելով իր գործընկերների ընդհանուր կարծիքը՝ դատավոր Մայքլ Սքադերը նշել է, որ այդ փոփոխություններն այնքան էլ էական չեն եղել, որ հակասեն նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման սահմանադրական պահանջներին: Այսպիսով, դատարանը անփոփոխ է թողել պետական ​​մարմինների կողմից հաստատված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցով հաղթանակը շնորհվել է Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենին:

Տաթև Ֆռանգյան