Karevorinfo  Իրադարձություններ  165

Ադրբեջանում փուլային զորացրում է հայտարարվել

13:45 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանում փուլային զորացրում է հայտարարվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ապրիլի 15-ը հայտարարել է այն զինվորականների փուլային զորացրման մասին, որոնք զորակոչվել էին Լեռնային Ղարաբաղում դեմ սանձազերծված պատերազմի պատճառով։ Համապատասխան հրամանը ստորագրվել է այսօր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի № 2280 հրամանի՝ զինվորական ծառայության զորակոչված զինվորականները 2020 թվականի դեկտեմբերի 25-ից փուլային կերպով կզորացրվեն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը»,- ասվում է հրամանի տեքստում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որով Ադրբեջանին են անցնում Արցախի հարակից յոթ շրջանները, ինչպես նաև Շուշին ու Հադրութը։