Karevorinfo  Իրադարձություններ  177

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին

14:05 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին

Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին՝ թիրախավորելով նախկինում Իսրայելի կողմից արդեն մի քանի անգամ հրթիռակոծված տարածքները։

Տարտուսի նահանգապետարանում Al-Masdar News-ի աղբյուրի համաձայն՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն ակտիվացել են հինգշաբթի երեկոյան, երբ Լիբանանի օդային տարածքից իսրայելական ռազմական ինքնաթիռները սկսել են հրթիռներ արձակել։

Աղբյուրը մանրամասնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը մի քանի հրթիռ է արձակել Համայի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մի քանի պայթյուններ են գրանցվել։

Նշվում է, որ թեև Սիրիայի Արաբական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կարողացել են վնասազերծել թշնամու մի շարք հրթիռներ, սակայն դրանց մի մասը հասցրել են խոցել իրենց նպատակային թիրախները, ինչի արդյունքում էլ գիտահետազոտական հաստատությանը նյութական վնաս է հասցվել:

Տաթև Ֆռանգյան