Karevorinfo  Իրադարձություններ  110

Ռուս խաղաղապահներն առատ ձյան պայմաններում շարունակում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը. ՌԴ ՊՆ

11:25 ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահներն առատ ձյան պայմաններում շարունակում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումներն իրականացնում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը առատ ձյան տեղումների պայմաններում. այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների օպերացիայի ընթացքում ականազերծվել է 280 հեկտար տեղանք, շուրջ 107 կմ ճանապարհ, 452 շենք-շինություն։ Հայտնաբերվել ու չեզոքացվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։