Karevorinfo  Իրադարձություններ  281

Լուսանկարները՝ պատերազմի վկաներ․ կյանքը արկերի ու վարակի արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ.
Լուսանկարները՝ պատերազմի վկաներ․ կյանքը արկերի ու վարակի արանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վահե Մելքոնյանը լուսանկարիչ է։ Սեպտեմբերի 28-ին Վահեն արդեն Արցախում էր՝ տեսախցիկով, որ արձանագրի պատերազմի ոչ միայն մութ կողմերը, այլ լուսավորը՝ մարդկանց միասնականությունը, զինվորների ուժը, բնակիչների պայքարը։

Արցախում մնացել է 8 օր։ Եղել է Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունիում, Շուշիում։ Շուշին վերջին կանգառն էր՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից 6 օր առաջ։ Ասում է՝ ի՞նչ իմանար, որ Մայր տաճարի վերջին պրոֆեսիոնալ կադրերն է անում մինչ ռմբակոծությունը։

Արցախից դուրս եկան, երբ Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնից լրատվամիջոցներին տեղափոխեցին Գորիս։ Այնտեղ Վահեի ինքնազգացողությունը վատացավ։ Նախ մտածեց՝ մրսել է, հետո արդեն Երևանում բարձր ջերմությանն այլ ախտանշաններ ավելացան։

Կորոնավիրուսով վարակել է նաև ընտանիքի անդամներին՝ կնոջը և 2 երեխաներին։ Վարակվելու առաջին օրերին վիճակը ծանր է եղել, բայց հոսպիտալացման համար չի դիմել։

Խոստովանում է՝ Արցախում հակահամաճարակային կանոններին հետևել չի կարողացել։ Ապաստարաններում մի քանի տասնյակ անծանոթ մարդ միասին են ապրել, տարբեր տեղերից օգնող կամավորներ են եկել-գնացել, շատ տեղերում եղել է ջրի խնդիր։ Եվ չնայած արդեն վարակվել է, բայց շարունակում է հակահամաճարակային կանոններին հետևել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան