Karevorinfo  Իրադարձություններ  130

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից

19:00 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից

Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՊՀ-ի հետ համաձայնագրերից սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դուրս գալ 2000թ. հունվարի 25-ին Մոսկվայում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից»,- ասվում է օրենքի նախագծում:

Նախարարների կաբինետը նաև որոշում է կայացրել քննարկման համար համապատասխան օրինագիծն ուղարկել Գերագույն Ռադա:

Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն խզել էր մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ: 2019 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դադարեցվել է բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը:

Տաթև Ֆռանգյան