Karevorinfo  Իրադարձություններ  144

Ռուսաստանը ոչ մի լավ բան չի ակնկալում ԱՄՆ նոր նախագահից․ Ռյաբկով

17:50 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուսաստանը ոչ մի լավ բան չի ակնկալում ԱՄՆ նոր նախագահից․ Ռյաբկով

Ռուսաստանը, ըստ երկրի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, իր համար ոչ մի լավ բան չի ակնկալում ԱՄՆ ապագա նախագահ Ջո Բայդենից:

«Լավ բան հաստատ չենք ակնկալում: Եվ տարօրինակ կլիներ լավ բան ակնկալել այն մարդկանցից, որոնցից շատերն իրենց կարիերան կառուցեցին ռուսատյացության և մեր երկրի վրա ցեխ շպրտելու վրա»,- հայտարարել է ռուս դիվանագետը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

Ռյաբկովը կարծիք է հայտնել, որ Բայդենի վարչակազմի օրոք Մոսկվան պետք է համատեղի տոտալ զսպումը ընտրովի երկխոսության հետ:

«Ռուսաստանի Դաշնությունը, ըստ իս, պետք է անցնի երկկակի մոտեցման։ Առաջինը՝ բոլոր ուղղություններով Միացյալ Նահանգների տոտալ զսպում, քանի որ ԱՄՆ քաղաքականությունը խորապես թշնամական է Ռուսաստանի հանդեպ և հակասում է մեր հիմնական շահերին։ Երկրորդն ընտրովի երկխոսությունն է․ Միացյալ Նահանգների ներգրավումը միայն այն թեմաներին, որոնք հետաքրքիր են մեզ, այլ ոչ թե այն թեմաներին, որոնք հետաքրքիր են միայն իրենց: Երբ մենք անցնենք այս ուղուն, այդ դեպքում, կարծում եմ, որոշ հիմքեր կարող են հայտնվել Վաշինգտոնի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման համար»,- բացատրել է Ռյաբկովը:

Տաթև Ֆռանգյան