Karevorinfo  Իրադարձություններ  143

Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեն

14:50 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեն

Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 կողմ ձայնով:

Երևանի 2021 թվականի բյուջեում նախատեսվում է եկամուտների գծով 92 մլրդ 420 մլն 288 հազար 700 դրամ, ծախսերի գծով՝ 100 մլրդ 776 մլն 765 հազար 500 դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 8 մլրդ 356 մլն 476 հազար 800 դրամ։ Այս մասին տեղեկացրեց զեկուցող, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Նա նաև ընդգծեց, որ Երևան քաղաքի 2021 թվականի պարգևավճարների ֆոնդը կազմելու է 1 մլրդ 23 մլն դրամ՝ շուրջ 49%-ով պակաս ընթացիկ տարվանից։

Իսկ «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 5 մլրդ 897 մլն 083 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ընդգծեց նաև, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնցով գույքահարկը բարձրանում է, դրա արդյունքում 2021 թվականի բյուջեում հարկային եկամուտները 2019-ի փաստացի հավաքագրված հարկային եկամուտներից ավելի են շուրջ 41 տոկոսով: