Karevorinfo  Իրադարձություններ  210

Ֆրանսիայում ժանդարմներին սպանած տղամարդուն մահացած են գտել․ ՆԳ նախարար

15:40 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայում ժանդարմներին սպանած տղամարդուն մահացած են գտել․ ՆԳ նախարար

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Պյուի դը Դոմ դեպարտամնետում ժանդարմների վրա կրակած տղամարդուն մահացած են գտել։ Նախարարը տեղեկացրել է, որ մեկնում է դեպքի վայր։

«Չարագործին մահացած են գտել։ Ես դեպքի վայր եմ մեկնում»,- գրել է նա Twitter-ում։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ժողովուրդը կիսում է զոհվածների ընտանիքների վիշտը։

«Նրանք միջամտել են՝ կնոջ կյանքը փրկելու համար, որն ընտանեկան բռնության զոհ էր դարձել Պյուի դը Դոմում։ 3 ժանդարմ սպանվել է, 4-րդը՝ վիրավորվել։ Ժողովուրդը կիսում է նրանց ընտանիքների վիշտը։ Մեզ պաշտպանելու համար իրավապահ համակարգի մեր աշխատակիցները վտանգում են իրենց կյանքը։ Նրանք մեր հերոսներն են»,- գրել է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Տաթև Ֆռանգյան