Karevorinfo  Իրադարձություններ  217

Թուրքիան ակտիվացրել է գրոհները Սիրիայի հյուսիսում․ Al-Masdar

13:55 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիան ակտիվացրել է գրոհները Սիրիայի հյուսիսում․ Al-Masdar

«Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) լրատվական կենտրոնը երեքշաբթի տեղեկացրել է, որ թուրքական բանակը և նրան հարող վարձկաններն ակտիվացրել են հարձակումները Սիրիայի հյուսիսում տեղակայված Այն Իսա քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։

Կենտրոնի փոխանցմամբ՝ քաղաքն անդադար ռմբակոծվում է, ինչն ուղեկցվում է թուրքական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ թռիչքներով, որոնք գրոհներ են իրականացնում Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերի վրա:

Տեղեկացվում է, որ վարձկանները բազմաթիվ գրոհներ են ձեռնարկել Այն Իսայի վրա, բայց SDF-ի ուժերը դիմակայել են նրանց և պատասխան գրոհներ ձեռնարկել:

Աղբյուրը նշում է, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան վարձկանները փորձել են նաև մի քանի ուղղություններով հարձակվել Ալ-Մուշարիֆահ գյուղի վրա, որտեղ թեժ մարտեր են ընթացել։ Դրանց հետևանքով սպանվել է 7 վարձկան, ևս 3-ը՝ վիրավորվել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում թուրքական բանակը և նրա դաշնակից զինյալները ակտիվացրել են իրենց հարձակումները Այն Իսայի վրա ՝ դրդելով Սիրիայի ժողովրդավարական ուժերին ամրապնդել իրենց ներկայությունը տարածքում և կանխել հակառակորդի զորքերի առաջխաղացումը դեպի հյուսիս՝ Ալ-Ռաքքայի ուղղությամբ:

Տաթև Ֆռանգյան