Karevorinfo  Իրադարձություններ  285

Ֆրանսիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա․ կա 3 զոհ

11:30 չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա․ կա 3 զոհ

Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Պյուի դե Դոմ դեպարտամենտում 48-ամյա տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 3 ժանդարմ, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ BFM հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝  ոստիկանները ժամանել են տնային բռնության մասին կանչով ու փորձել են փրկել կնոջը, որը թաքնվել է տան տանիքում։

Երբ ոստիկանները մոտեցել են շենքին, տղամարդը սկսել է կրակել։ Արդյունքում 3 ժանդարմ զոհվել է, մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկացվում է, որ կրակող տղամարդը 48 տարեկան է, նրա մասին այլ տեղեկություն դեռևս չեն հաղորդվում։

Տաթև Ֆռանգյան