Karevorinfo  Իրադարձություններ  129

ԱՀԿ-ն արտակարգ նիստ կհրավիրի՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ կապված

18:45 երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՀԿ-ն արտակարգ նիստ կհրավիրի՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ կապված

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է Եվրոպական տարածաշրջանային բյուրոյում արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի նոր մուտացիան, հայտնել է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն՝  հավելելով, որ նիստի անցկացման օրը դեռևս որոշված չէ: Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություններ ստանալ վիրուսի նոր շտամի մասին և նոր սահմանափակումների միջոցով կանխել դրա տարածումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կազմում 53 պետություն կա:

Մինչ այդ, չնայած Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերմանը, Եվրոպական հանձնաժողովը մտադիր է խորհուրդ տալ ԵՄ երկրներին՝ չփակել սահմանները։ Բրյուսելը կարծում է, որ անհրաժեշտ է պահպանել տրանսպորտային բեռնափոխադրումները, ընդ որում՝ ԵՄ տարածքով քաղաքացիների տեղաշարժը պետք է հասցվի նվազագույնի։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այսօր ավելի վաղ կոչ էր արել խուճապի չմատնվել։

«Նույնիսկ եթե վիրուսը մի փոքր ավելի արագ է տարածվում, այն դեռ կարելի է կանգնեցնել»,- ընդգծել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների համակարգող Մայքլ Ռայանը: Նրա խոսքով՝ իրավիճակը «դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել»:

Տաթև Ֆռանգյան