Karevorinfo  Իրադարձություններ  189

Էմանուել Մակրոնի վիճակը կայուն է․ Ելիսեյան պալատ

18:00 երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
Էմանուել Մակրոնի վիճակը կայուն է․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիճակը, որը վարակվել է կորոնավիրուսով, կայուն է՝ երկուշաբթի օրվա համեմատ: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:

Երկուշաբթի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը լրագրողներին հայտնել է, որ բուժող բժշկի զեկույցի համաձայն՝ «նախագահի մոտ մինչ օրս նկատվում են կորոնավիրուսով վարակվելու ախտանշանները»։ Ընդ որում, Աթալն ընդգծել է, որ Մակրոնի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է աշխատել։

Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել:

Տաթև Ֆռանգյան