Karevorinfo  Իրադարձություններ  268

Իրանը հրապարակել է խոցված ուկրաինական ինքնաթիռի վերաբերյալ վերջնական զեկույցը․ Ուկրաինային փոխհատուցում կվճարվի

16:45 երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
Իրանը հրապարակել է խոցված ուկրաինական ինքնաթիռի վերաբերյալ վերջնական զեկույցը․ Ուկրաինային փոխհատուցում կվճարվի

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակել է Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ վերջնական տեխնիկական զեկույցը, գրում է Tasnim գործակալությունը։

Զեկույցը տեսակոնֆերանսի միջոցով փոխանցվել է բոլոր այն երկրների պաշտոնյաներին, որոնց քաղաքացիները զոհվել են ողբերգական միջադեպի հետևանքով:

Բացի այդ, ԻԻՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ իրանական կողմը փոխհատուցում կվճարի  սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի համար՝ համաձայն միջազգային նորմերի։ «Փոխհատուցումը պետք է վճարվի միջազգային նորմերին համապատասխան՝ առանց քաղաքացիության հիմքով խտրականության»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ռաբիին հավելել է, որ «փոխհատուցումը չի չեղարկում դատական ​​գործընթացներն ու քրեական պատասխանատվությունը խոցված ինքնաթիռի գործով»:

Հավելենք, որ դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել էր, որ Թեհրանի հետ դեռևս չեն սկսվել փոխհատուցման չափի շուրջ բանակցությունները։

Տաթև Ֆռանգյան