Karevorinfo  Իրադարձություններ  116

ՌԴ-ն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները․ եվրոպական երկրների դեսպաններ են կանչվել ԱԳՆ

15:45 երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
ՌԴ-ն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները․ եվրոպական երկրների դեսպաններ են կանչվել ԱԳՆ

Ռուսաստանը Եվրամիության կողմից Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով հակառուսական պատժամիջոցների կապակցությամբ որոշում է կայացրել՝ ընդլայնել ԵՄ անդամ երկրների հանդեպ պատասխան պատժամիջոցների ցուցակը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվան հայտարարել է, որ անընդունելի է համարում մի շարք ռուսաստանցիների հանդեպ պատժամիջոցների կիրառումը՝ պատճառաբանելով Նավալնիի հետ կապված միջադեպին ենթադրյալ ներգրավվածությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվայում Գերմանիայի, Ֆրանսիայի ու Շվեդիայի դեսպանները կանչվել են երկրի ԱԳՆ՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Տեղեկացվում է, որ ԱԳՆ-ում նրանք մնացել են մոտ կես ժամ, հեռացել են՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

Նշվում է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Շվեդիայի դեսպաններին բողոքի նոտա է հղվել՝ տեղեկացնելով պատասխան պատժամիջոցների ցուցակի ընդայնման մասին։

Տաթև Ֆռանգյան