Karevorinfo  Իրադարձություններ  265

Ռուսաստանից 35 վագոն հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻՆ

11:25 երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուսաստանից 35 վագոն հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԻՆ

Ռուսաստանից 35 վագոն հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը՝ նշելով, որ սա բեռների ամենամեծ խմբաքանակն է, որն ուղարկվել է երկաթգծով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մարդասիրական օգնությամբ երեսունհինգ վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ հետագա տեղափոխման համար պատրաստ է 5 հրշեջ մեքենա, 4 УАЗ մակնիշի ավտոմեքենա, 10 դիզել-գեներատոր, 280 խորանարդ մետր սղոցանյութ և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ, բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։

«Նշված տեխնիկան ու կենցաղային իրերը Ստեփանակերտ կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ 25 բեռնատար մեքենաներով»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան