Karevorinfo  Իրադարձություններ  529

Փաշինյանի իշխանությունն իրեն թակարդն է գցում, որից դուրս գալ չեն կարողանալու․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:15 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Փաշինյանի իշխանությունն իրեն թակարդն է գցում, որից դուրս գալ չեն կարողանալու․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Վարչապետ Փաշինյանն այսօր ընդհատեց Սյունիք այցը և վերադարձավ Երևան։ Ճանապարհներ էին փակվել մարզում։ Փաշինյանն ասում է՝ համոզվեց, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա՝ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Այցը նաև հոգևորականի կողմից վարչապետի ձեռքը օդում թողնելով, և ըստ տեսանյութի՝ եկեղեցուց դուրս հրավիրելով աչքի ընկավ։ Դուք ի՞նչ հասկացաք այս իրադարձություններից։

-Առաջին հերթին այն, որ հանրային լայն շերտեր մերժում են ներկա վարչապետին, և դա արտահայտվում է անգամ հոգևոր իշխանության վարքագծում։ Այլ իրավիճակներում զսպվածության որոշակի պահվածք կլիներ հոգևորականների մոտ, որպեսզի նման քայլ չանեին, բայց այն աստիճանի է մերժումը, որ հոգևոր հովիվներն արդեն գտնում են կարևոր՝ իրենց վերաբերմունքը ցույց տալու պետության ներկայիս ղեկավարի հանդեպ։ Դա ցուցիչ է, այդ տեսանկյունից է պետք նայել հարցին։ Ու նաև այն, որ վարչապետը միայն Սիսիան կարողացավ հասնել, դրանից հետո չշարունակեց իր ուղևորությունը դեպի Գորիս ու Կապան, ըստ էության, ինքն ընդունեց, որ հանրությունն իրեն մերժում է։

-Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը ճանապարհը չշարունակելու մասով  «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավել ևս, սգի օրով ուժային գործողությունների չենք գնա»։

-Այնպես չի, որ այդ մերժող հանրությունը չկա Սիսիանում, և ինքը դա վկայաբերելով՝ կարող է պնդել, որ նույնը կլիներ Կապանում կամ Գորիսում։ Հարցը հետևյալն է, որ, իհարկե, նման կերպով տապալվելու համար պետք են բացատրություններ, և այդ բացատրությունները գտնվում են նման ձևով փաստարկելու մեջ, որ եթե ինքը շարունակեր, իր դիմաց չփակեին կամ եթե համաձայնվեին իր հետ գալ, կտեսնեին իր աջակիցների նույն շրջանակը և այլն։ Դրանք փաստարկման դաշտում են ընդամենը՝ ապացուցելու համար, բայց փաստն այն է, որ ինքը չի շարունակել իր ընթացքը և Սյունիք մտնելու ճանապարհին իրեն մերժել են, իրեն արգելել են և անգամ ուժային կառույցները չեն կարողացել բացել այդ ճանապարհը։ Հնարավոր չէ այդ փաստի կողքով անցնել։

-Համայնքների վարչական սահմանների նկարագրությունը, ըստ Փաշինյանի, որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով՝ ընդունված 2010 թվականին։ Մինչդեռ կա պնդում՝ միջպետական սահմանը կարող է որոշվել միայն միջպետական փաստաթղթով։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Առաջին անգամ պետության ղեկավարը հասկացել է իրավունքի ուժը, դա է ճշմարտությունը։ Մենք խոսել ենք նաև GPS-ով սահմանների որոշման մասին, այսինքն՝ պետությունը մարդ է ղեկավարում, որը չի հասկանում իրավունքի ուժը և բերում է այնպիսի մի հանգամանք, որն իրավունքի հետ կապ չունի։ Դա ամբողջ աշխարհում չլսված իրավիճակ է։ Հարցեր են ծագում՝ ինքն ընդունո՞ւմ է, որ դա ՀՀ պետական սահմանի վկայակոչում է, թե՞ անօրինականություն է կատարվել 2010 թվականին։ Չի պատասխանում այդ հարցին, քաղաքական քայլ է անում ընդամենը նախկինների և ներկաների հակադրությունը ստեղծելու համար, ասելու, որ նախկիններն են մեղավոր, բայց ինքը դիրքորոշում չի հայտնում՝ 2010 թվականին գծվել է սահման, դա իրավակա՞ն է եղել, թե՞ ոչ։ Դա արդեն քաղաքական գործիք է դառնում, եթե ինքը դա հայտնում է՝ որպես սևերի և սպիտակների տարաբաժանման մեջ քաղաքական շահաբաժիններ կորզելու համար, դա արդեն դառնում է այն, որ ինքն այդպես էլ չհասկացավ՝ բաժանարար այդ գծերը ստեղծելով՝ փորձեց մնալ, աթոռը պահել՝ վախեցնելով ժողովրդին նախկինների հետ վերադարձով, այս դեպքում՝ իրավունքն արհամարհել, ասել՝ նախկիններն են մեղավոր, է՛հ, մեղավոր են՝ պատժիր։

Հայաստանի և Ադրբեջանի հետ կախված նման կարգի խնդիրները որոշում են երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերով, բայց մենք չունենք այդ պայմանագիրը։ Առաջին անգամ ինքն է ուղերձում հայտնում, որ սպասվում է եռակողմ փաստաթուղթ, որտեղ սահմանային խնդիրները կկարգավորվեն։

-Միգուցե սահմաններում այսօր ժամանակավոր դիրքավորո՞ւմ է գնում, որպեսզի հետագայում այդ պայմանագրի ստորագրումից հետո հստակեցվեն։

-Խնդիրն այդտեղ է գալիս, որ եթե ինքը ստորագրելու է փաստաթուղթը, ինչպես ինքն ասում է՝ եռակողմ հայտարարություն է սպասվում, ինքը ճանաչելու է տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, բայց դա արդեն հակասության մեջ է մտնում մեր ամբողջ իրավական կարգավորումների հետ, պետության հիմքի հետ, որը չի ճանաչում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Հազիվ հարցը հիմա վերադարձել է իրավական դաշտ, այդտեղ շատ մեծ բեռնվածություն կա՝ վկայաբերելու են Լևոն Տեր-Պետորսյանի կառավարության կողմից դեռևս 1991-92 թվականներին ԱՊՀ փաստաթուղթը, որտեղ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԵԱՀԽ մտնելու հետ կապված Ադրբեջանի և Հայաստանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ միջազգային պայմանագրին են անդրադառնալու։

Իսկապես, Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը ճանաչել է տարածքային ամբողջականությունը, բայց դրա հետ կապված մութ պատմություններ կան, անընդհատ լռեցվել է այդ դիսկուրսը Հայաստանում, որպեսզի․․․ Այդ փաստաթղթում Հայաստանը պետք է իր հատուկ կարծիքը հայտներ, բայց չի արել դա, որ ԼՂ-ն չի ընդունում Ադրբեջանի մաս։ Այդտեղ իրավական շատ նրբին խնդիրներ կան։ Կան որոշումներ՝ մեր հանձնաժողովներին պատվիրել, որ այդ հատուկ կարծիքը կազմվի, բայց նույն այդ փաստաթղթում համաձայնություն է տրվում՝ ստորագրելու ԱՊՀ-ին անդամակցության մասին համաձայնությունը, այն ժամանակ Գերագույն խորհուրդն էր։ Այդ փաստաթուղթը, որ գտնվում է Մոսկվայում, չկա ՀՀ-ի հատուկ կարծիքը ԼՂ-ի վերաբերյալ։ Այսինքն՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 1992 թվականին մեր Գերագույն խորհուրդը, որպես կոնսեսուս, ընդունեց մի որոշում, որտեղ ամրագրվում էր՝ ՀՀ-ն միջազգային որևէ այլ փաստաթղթում չի դնի այնպիսի ստորագրություն, որտեղ նշում կլինի՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի։

-Եթե լինի փաստաթղթի ստորագրում, ի՞նչ է լինելու Արցախի հետ, այսինքն՝ Հայաստանն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մա՞ս։

-Ըստ էության, այն, ինչ հնարավոր է ստորագրվի, դա կարող է մեկնաբանվել որպես տարածքային ամբողջականության ընդունում։ Նման կարգի խնդիրները, ես համոզված եմ՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ քաղաքական թիմը չեն հասկանում։ Հիմա բարձրաձայնում ենք, որ սկսեն մտածել՝ ԼՂ-ի խնդիրն ինչպես ձևակերպել, ինչ տեսքի բերվի։ Նկատի ունեմ՝ այս եռակողմ փաստաթղթում ինչպես չերևա, որպեսզի հնարավոր լինի խուսափել, որ ինքն անկլավային կարգավիճակով, բայց մենք ընդունում ենք, որ ինքը Ադրբեջանի կազմում չէ։

-Հրադադարի փաստաթղթում նշված է՝ Արցախի կարգավիճակը թողնվում է ապագային։ Սա խուսանավելու գործիք չի՞ տալիս Հայաստանին։

-Այստեղ, միգուցե․․․ քանի որ նորից բարձրացվել է այդ խնդիրը՝ Սյունիքի մարզի արևելյան սահմաններում ճանաչում ենք Ադրբեջան պետություն, հարց է առաջանում, բա այդ դեպքում Արցախը որտե՞ղ է։ Իրենք ստիպված են լինելու ասել, որ ինքն անկլավային կարգավիճակով է, դրա համար այդ փաստաթղթում չի երևում ԼՂ-ն։ Այդ դեպքում ուրիշ հարց է՝ 5 կիլոմետրանոց միջանցքի խնդիրն ինչպե՞ս է փաստաթղթում արձանագրվելու, որպես ի՞նչ ստատուս, Ադրբեջա՞ն։ Շատ էական է դառնում, որովհետև, եթե ԼՂ-ի մասին որևէ բան չլինի սպասվող եռակողմի մասին, և երբ Նիկոլ Փաշինյանին դեմ տան, ասեն՝ արդյո՞ք չես ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի մաս, ինքը կարող է ասել՝ այդտեղ ոչ մի բան չկա Ղարաբաղի մասին։ Բայց այդտեղ հարց է գալիս՝ անկլավային, մեկուսացված Ղարաբաղն ի՞նչ է իրենից ներկայացնում։ Նկատի ունեմ՝ իրենք իրենց գցում են թակարդը, որից հետո չեն կարողանալու դուրս գալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան