Karevorinfo  Իրադարձություններ  632

Վտանգ կա՝ Ալիևի հաջորդ քայլը Տավուշում կլինի․ ասեն՝ ազատեք տարածքները, փախստականներին մտցնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:40 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Վտանգ կա՝ Ալիևի հաջորդ քայլը Տավուշում կլինի․ ասեն՝ ազատեք տարածքները, փախստականներին մտցնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Հայաստանում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված։ Ընդդիմության՝ փողոց դուրս եկած մասը Եռաբլուր այցելեց մեկ օր, վարչապետն ու իր կողմնակիցները հաջորդ օրը: Նախագահ Արմեն Սարգսյանը և Կաթողիկոսն էլ Եռաբլուր այցելեցին առանձին։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ նույնիսկ սգալիս առանձնանում ենք:

-Իրականում պատերազմ է, և պատերազմի դառը հետևանքներն ի հայտ բերեցին այն խորքային հակասությունները, որոնք առանց պատերազմի էլ առկա էին իշխանության և նախկին, այսպես կոչված, վերնախավի միջև: Ինչու եմ «վերնախավ» բառը օգտագործում, քանի որ Փաշինյանը օգտագործեց, և այդ նախկինները բավականին ոգևորվեցին այդ բառից։ Հիմա էլ իրենք իրենց համարում են «էլիտա», իսկ ժողովրդին անվանում են «ժեխ», որը իրենց հետևից գլխակորույս չի վազում՝ փոխելու Փաշինյանին և իրենց բերելու կերակրատաշտի մոտ, որ շարունակեն անել այն, ինչ 20 տարի արել են: Եվ այդ հակասությունները չէին կարող չարտահայտվել։ Տեսեք՝ այս ամենի մեջ ներքաշվեց նույնիսկ եկեղեցին, որ երբևէ քաղաքական հայտարարություններով հանդես չի եկել նախկինների օրոք:

-Նկատի ունեք՝ կաթողիկո՞սը:

-Կաթողիկոսը, տարբեր հայրապետական թեմերի առաջնորդները, պարզ է, չէ՞, իրենք ինչու նախկինում չէին խառնվում, որովհետև իրենց բիզնեսները հարկային դաշտում էին, իրենք օգտվում էին իշխանության հետ սերտ կապերից․․․ նոր իշխանությունը զրկեց իրենց այդ մենաշնորհներից, արտոնություններից։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ եկեղեցականները ընդհանրապես բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, դա հակացուցված է, դա հակաքրիստոնեական է, երբ կաթողիկոսը տարբեր բիզնեսների ցանց ունի, ու հերիք չի բիզնեսով էր զբաղվում, հիմա էլ սկսել է քաղաքականությամբ զբաղվել: Այսինքն՝ այդ հակասությունները վերհանվեցին, քանի որ բոլոր մարդիկ, որոնք ժամանակին օգտվում էին երկրի թալանից, հիմա հույս ունեն վերադառնալ, այդ բարքերը վերականգնել և վերադարձնել իրենց արտոնություները՝ օգտվելով այն առիթից, որ երկիրը պարտվել է պատերազմում, թուլացել է պետական համակարգը, նաև թուլացել է ժողովուրդը, որը հարվածի տակ է և չի կողմնորոշվում, տեսեք, թե ինչ տեղեկատվական տեռոր է գնում, ինչ աղմուկ է գնում ֆեյսբուքով, իրենց հեռուստաալիքներով։ Այսօր հեռուստաընկերությունների մեծ մասը նախկինների ձեռքում է, էլ չեմ խոսում օնլայն լրատվամիջոցների մասին։ Ակնհայտ է, որ ապատեղեկատվություն են տարածում… Երկու կողմից էլ ֆեյքերի բանակ կա, տեղեկատվական աղմուկի մեջ մարդիկ շիվարել են։ Ես չեմ ասում, թե ռիսկեր, վտանգներ չկան, մենք բարդ իրավիճակում ենք, պետք է հասարակությանը ժամանակ տրվի՝ հանգստանալու, կայունանալու և այլընտրանք ձևավորելու այն քաղաքական ուժերից, որոնք պատասխանատվություն չեն կրում ո՛չ նախկին 20 տարիներին երկրի թալանի համար, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի հետ կիսում են պատասխանատվությունը պատերազմում պարտության համար՝ անկախ նրանից, թե ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններում է դա տեղի ունեցել: Եթե հիմա միանգամից հրաժարական տեղի ունենան, այն էլ՝ առանց խորհրդարանական ընտրությունների, պարզ է, չէ՞, ում է անցնելու իշխանությունը:

-Վազգեն Մանուկյանի՞ն:

-Իրականում Վազգեն Մանուկյանը չէ, նրա ուսերին իշխանության են գալիս Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ իրենց թիմերով։ Ովքե՞ր են այդ 17 կուսակցությունները, դրանք մարդ-կուսակցություներ են՝ բացի ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, ՀՀԴ-ից:

Ընդդիմադիր ուժերը վաղը գործադուլների, դասադուլների մասին են հայտարարել։ Ինչ եք կարծում՝ հանրային ճնշումը մի փուլում կլինի՞ այնքան մեծ, որ ստիպի հեռանալ Փաշինյանին։

-Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ մյուս տարի տեղի կունենան արտահերթ ընտրություններ, բայց հիմա դա ապակայունացման ճանապարհով անելը վտանգավոր է: Մենք ունենք լրջագույն մարտահրավերներ Սյունիքում, չեմ բացառում, որ վաղը կունենանք նաև Տավուշում: Մենք դեռ պատերազմը չենք ավարտել, և դա տեսանելի է… Պետք է իրավիճակը կայունանա, և իշխանությունն ուժեղ լինի, իսկ այս գործընթացները միտված են իշխանությանը թուլացնելուն, դա նպաստում է Ադրբեջանի հավակնությունների շարունակությանը:

Իշխանությանը լրացուցիչ փորձում են թուլացնե՞լ, թե՞ արդեն իսկ թուլացած է եռակողմ փաստաթղթի ստորագրումով:

-Իհարկե, պարտությունով է թուլացած, բայց, ամեն դեպքում, իշխանությունը կարող է վերականգնել իր ուժերը՝ փաստարկներ բերելով, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ: Քանի դեռ բանակը և ուժային կառույցները վերահսկվում են իշխանության կողմից, ինքը վերականգնելով իր ուժերը՝ կարող է դիմադրել սահմանում, իսկ եթե չուժեղանա, հույսը դնելու է երրորդ-չորրորդ ուժերի վրա՝ Ռուսաստանի վրա, որպես միակ տարբերակ, իսկ Ռուսաստանն էլ ի՞նչ է ուզում, ուզում է Հայաստանում իշխանափոխություն լինի, ինչպես որ Ադրբեջանն է ուզում, ինչպես նաև 17 ուժերն են ուզում, իսկ դա բերելու է Հայաստանում ինքնիշխանության կորստի… Օրինակ, Վրաստանում դա չկարողացան անել, որովհետև վրաց հասարակությունն ամուր գտնվեց։ Հիմա անդրկուլիսյան ճնշումներ, բանակցություններ են գնում, որոնցից տեղյակ չենք: Ես կասկածներ ունեմ, որ Արևմուտքից որոշակի զգուշացում է եղել Ռուսաստանին՝ չմասնակցել Հայաստանի ներքաղաքական վիճակի ապակայունացմանը:

Պարո՛ն Խուրշուդյան, այսօր Սյունիքում էր Նիկոլ Փաշինյանը, բայց չեղարկեց այցը Գորիս, Կապան, Մեղրի։ Գիտենք, որ այնտեղ քաղաքացիները ճանապարհներ էին փակել: Ինչո՞ւ որոշեց դիմադրել հենց Սյունիքը, սյունեցին:

-Բնականաբար, եթե խոսում ենք այնտեղ դիրքեր հանձնելու մասին, դա ոչ միայն սյունեցու, այլ բոլորիս համար է խնդիր: Մենք պետք է հասկանանք՝ ոնց կարող ենք դիմադրել դրան… Հիմա, այս պայմաներում ևս տանք զոհեր և, ի վերջո, էլի հանձնե՞նք դիրքերը, թե՞ միանգամից անցնենք ԽՍՀՄ սահմաններին և պահանջենք դեմարկացիոն հանձնաժողով: Մենք պետք է ազգովի դա որոշենք, դա միայն Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Բայց հատկապես 17 կուսակցությունների որոշելիքը չէ, որովհետև նրանց պետք է միայն հերթական ապակայունացում, բախում, իրենք ուղղակի ուզում են զավթելի շխանությունը:

Երբ հոգևորականը եկեղեցում չի սեղմում և օդում է թողնում Նիկոլ Փաշինյանը ձեռքը, դա ցույց է տալիս ողջ եկեղեցու վերաբերմո՞ւնքն իշխանության նկատմամբ։ Կաթողիկոսները Փաշինյանի հրաժարականն էին պահանջել։

-Բնականաբար, եթե Կաթողիկոսը Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարություն է անում և ակտիվորեն ներգրավվում է քաղաքականության մեջ, նրա ենթականերից շատերն էլ ենթարկվում են նրան: Եկեղեցու ներսում էլ վաղուց բանավեճ կա լեգիտիմության մասին: Կաթողիկոսի հարցն էլ խնդրահարույց է, երբ բիզնեսմենը նման կարևոր հոգևոր պաշտոն է զբաղեցնում և հակասական քայլերի է դիմում, այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների ապօրինությունների վրա աչք էր փակում և չէր արտահայտվում: «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով Կաթողիկոսը հանդես չեկավ, բայց Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով հանդես եկավ մինչև պատերազմը: Պարզ է, որ Կաթողիկոսը քաղաքականացված կառույցի ղեկավար է, բայց եկեղեցին չի կարելի քաղաքականացնել, այն հոգևոր գործառույթներ ունի, և պետք է ներհասարակական համերաշխության մաս կազմի, բայց այսօր հակառակն է՝ ապակայունացման գործիք է դարձել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան