Karevorinfo  Իրադարձություններ  228

Նավալնիին ենթադրյալ թունավորողը նրան մանրամասներ է պատմել․ DW

19:05 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Նավալնիին ենթադրյալ թունավորողը նրան մանրամասներ է պատմել․ DW

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի օգնականի անվան տակ զանգահարել է Bellingcat-ի և The Insider-ի հետաքննության մասնակիցներից մեկին, որը մեղադրվում է իր թունավորմանը մասնակցելու մեջ:

Դեկտեմբերի 14-ին զանգ է կատարվել Դաշնային անվտանգության ծառայության դատաբժշկական ինստիտուտի ռազմական քիմիկոս Կոնստանտին Կուդրյավցևին, հետաքննության արդյունքների հրապարակումից մի քանի ժամ առաջ։ Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Նավալնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիրը գործիչը պնդում է, որ հեռախոսային խոսակցության ձայնագրությունում հնչող ձայնը պատկանում է Կուդրյավցևին:

«Bellingcat-ն ուներ նրանց հեռախոսահամարները և այն համարների ցուցակը, որոնցով իրենք էին զանգահարում: Այս տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ խոսակցությունների բովանդակությունը թաքցնելու համար նրանք օգտագործում են հատուկ համար: Մենք վերցրել ենք պարզագույն ծրագիր, ինչպիսիք օգտագործում են հեռախոսային փրանքերները, որպեսզի թաքցնենք համարը, որից ես զանգահարում եմ, և դրա փոխարեն դնենք համար, որը մեզ պետք է։ Հաշվարկը պարզ է․ զանգը՝ առավոտյան ժամը 7-ին, դուք տեսնում եք ծանոթ ծառայողական համար, վերցնում եք հեռախոսը և սկսում խոսել»,- գրել է Նավալնին:

Ենթադրյալ Կուդրյավցևը հաստատել է հետաքննող լրագրողների վարկածը, որ նա օգոստոսի 25-ին թռչել է Օմսկ՝ Նավալնիի հագուստի հետևից, դրանց վրայից «Նովիչոկի» հետքերը հեռացնելու համար, այն բանից հետո, երբ Նավալնիին տեղափոխել են Բեռլին: Նա հայտարարել է, որ հագուստը մաքրելիս իրեն հանձնարարել են հատուկ ուշադրություն դարձնել ներքնազգեստի ներքին հատվածին, ինչը, ըստ Նավալնիի, հաստատում է հենց այդ հատվածում թույն կիրառելու վարկածը:

Տաթև Ֆռանգյան