Karevorinfo  Իրադարձություններ  163

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության երաշխիք են դարձել․ Պուտին

16:30 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության երաշխիք են դարձել․ Պուտին

Ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք, նրանք վտանգում են իրենց կյանքը՝ այդ տարածաշրջան խաղաղ բնակչության վերադարձի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։

«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահները սկսել են իրականացնել Լեռնային Ղարաբաղում չափազանց բարդ առաքելություն։ Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի կատարման երաշխիք»,- ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:

Նա պարզաբանել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում՝ մարդասիրական իրավիճակը բարելավելու և փախստականներին օգնելու, տարածքներն ականներից մաքրելու, սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանները պահպանելու համար:

Պուտինը նաև հայտարարել է, որ քաջաբար ու մեծ պատասխանատվությամբ են գործում ռուս զինվորականները նաև Սիրիայում։

Տաթև Ֆռանգյան