Karevorinfo  Իրադարձություններ  174

Բանտ՝ հեռարձակման համար. Բելառուսը Եվրոպայում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է․ BBC

16:10 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Բանտ՝ հեռարձակման  համար. Բելառուսը Եվրոպայում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է․ BBC

Բելառուս լրագրող Եկատերինա Անդրեևան, որն աշխատում է լեհական «Բելսատ» հեռուստաընկերությունում, հայտնվել է ճաղերի հետևում՝ Մինսկի «Փոփոխությունների հրապարակում» բողոքի ակցիայի ցրումը հեռարձակելու համար։ Նրան սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում։

Եկատերինային և նրա օպերատոր Դարյա Չուլցովային ձերբակալել են նոյեմբերի 15-ին՝ կոտրելով բնակարանի դուռը, որտեղից վերջիններն իրականացրել են հեռարձակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2020 թվականի հունիսին Բելառուսի ՆԳ նախկին նախարար Յուրի Կարաևը հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը համակարգվում ու կազմակերպվվում են լրագրողների ուղիղ միացումների օգնությամբ։ Հուլիսին էլ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել էր արտաքսել արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բելառուսն անվանել է Եվրոպայում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ Լրագրողների բելառուսական ասոցիացիայի տվայլներով՝ նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ձերբակալվել է ավելի քան 380 լրագրող, նրանցից 4-ը մինչ օրս բանտում է։

Տաթև Ֆռանգյան