Karevorinfo  Իրադարձություններ  139

ԱՀԿ-ն ապացույցներ չունի, որ կորոնավիրուսի նոր շտամն ազդում է մահացության թվի վրա

15:40 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՀԿ-ն ապացույցներ չունի, որ կորոնավիրուսի նոր շտամն ազդում է մահացության թվի վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապացույցներ չունի, որ կորոնավիրուսի նոր տեսակն ազդում է մահացությունների թվի վրա։ Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղոդում է ՌԻԱ Նովոստին։

«Այս պահին չկա ապացույց, չկան բավարար տվյալներ, որպեսզի ասենք, որ այն ազդում է պաթոգենության, հիվանդության ծանր ընթացքի, մահացությունների թվի վրա։ Այդպիսի տվյալներ չկան, այս պահին դա տեսանելի չէ»,- ասել է նա։

ԱՀԿ-ից նաև հայտնել են, որ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Նիդերլանդներում ու Ավստրալիայում։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի մուտացիան հայտնաբերել են դեկտեմբերի կեսերին։ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նոր SARS-CoV-2-ը սովորականից ավելի արագ է տարածվում, և Լոնդոնում այն դարձել է դոմինանտ։ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այս շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի սկզբնական տարատեսակը։

Արդյունքում ավելի քան 20 երկիր որոշում է կայացրել դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։

Տաթև Ֆռանգյան