Karevorinfo  Իրադարձություններ  235

Կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է ի հայտ եկել Մեծ Բրիտանիայում․ նախարարների կաբինետի շտապ նիստ է գումարվել․ ՏԱՍՍ

11:20 երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է ի հայտ եկել Մեծ Բրիտանիայում․ նախարարների կաբինետի շտապ նիստ է գումարվել․ ՏԱՍՍ

Սեպտեմբեր ամսին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը սկսել է լայնորեն տարածվել նոյեմբերի կեսերին, ասվում է Անգլիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 19-ին հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ ավելացնելով, որ բրիտանացի մասնագետները դեռ չեն գտել ապացույցներ այն մասին, որ դա հանգեցնում է ավելի մեծ թվով մահացությունների:

Մեծ Բրիտանիայի կառավարության «Կոբրա» արտակարգ իրավիճակների կոմիտեն, երկրում կորոնավիրուսի մուտացված տարբերակի տարածման ֆոնին, այսօր նիստ կգումարի ՝ քննարկելու Միացյալ Թագավորության հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու մի շարք երկրների որոշումը:

Նշվում է՝ արտակարգ հանդիպումը նախագահելու է անձամբ վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Վարչապետը կղեկավարի հանդիպումը, որը կքննարկի միջազգային բեռնափոխադրումների խնդիրները, մասնավորապես ապրանքների կայուն հոսքը դեպի Միացյալ Թագավորություն և դրանից դուրս», – հայտարարել է Ջոնսոնի խոսնակը:

Կիրակի օր  աշխարհի մի շարք երկրներ հայտարարել էին Միացյալ Թագավորության հետ օդային երթևեկությունը սահմանափակելու մտադրության մասին ՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ: Որոշ երկրներ նույնիսկ ավելի կոշտ միջոցներ են ձեռնարկել․ մասնավորապես Ֆրանսիան որոշում է կայացրել 48 ժամով դադարեցնել ոչ միայն թռիչքների, այլ նաև Մեծ Բրիտանիայից այլ ուղևորափոխադրումների ընդունումը: Դրանից հետո Դովերի բրիտանական նավահանգստի ղեկավարությունը դադարեցրել է հանրապետություն ուղևորատար և բեռնատար լաստանավերի ուղարկումը:

Տաթև Ֆռանգյան