Հանրապետության հրապարակից մեկնարկել է սգո երթը դեպի Եռաբլուր:
Նշենք, որ այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի զոհերի:
«Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս եւ մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած եւ անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որեւէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել»,- այսօր ժողովրդին ուղերձով դիմելիս ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: