Karevorinfo  Իրադարձություններ  144

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

14:25 շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լոնդոնը որոշում է կայացրել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները. տեղեկացնում է ՄԹ ԱԳՆ-ն. փոխանցում է Euronews-ը:

Ցուցակում ներառվել է 29 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձ։  Մասնավորապես ներառված են՝ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Նատալյա Կոչանովան, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին, փոխվարչապետ Անատոլի Սիվակը և այլոք: Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր անձանց բանկային հաշիվների սառեցում է սպառնում:

Բացի այդ՝ հաղորդագրությունում նշվում է նաև, որ Թագավորությունը միացել է ԵՄ կողմից նմանատիպ միջոցառումներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: