Karevorinfo  Իրադարձություններ  160

Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում 967 մարմին է հայտնաբերվել․ ադրբեջանական կողմը երբեմն խախտում է պայմանավորվածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

00:15 շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ.
Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում 967 մարմին է հայտնաբերվել․ ադրբեջանական կողմը երբեմն խախտում է պայմանավորվածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոնողական աշխատանքների արդյունքում նախորդ օրը ևս 34 զոհված զինծառայողի մարմին է հայտաբերվել Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի տարածքում։ Factor TV-ին այս մասին ասաց ԱԻՊԾ տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ այսօր ևս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են հարավային ուղղությամբ։

Արդեն երրորդ օրն է, որ այդ տարածքում են աշխատանքներ իրականացնում, քանի որ այդ հատվածում թեժ մարտեր են ընթացել․ խոսքը Ջաբրայիլի, Կուբաթլուի և Իշխանաձորի հատվածների մասին է։

Հունան Թադևոսյանի խոսքով՝ այդ տարածքում աշխատանքներն ավարտելուց հետո ևս մեկ անգամ որոնողական աշխատանքներ են իրականացնելու Շուշիի տարածքում և մյուս բոլոր հատվածներում։ Ադրբեջանցիների հետ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացրել են սկզբի օրերին՝ Շուշիի մերձակայքում։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ միայն Շուշիից ադրբեջանցիները դուրս են բերել մոտ 600 մարմին, իսկ հայկական կողմը՝ 105։

Համատեղ աշխատանքների ժամանակ կոնֆլիկտներ չեն եղել, բայց հաճախ նախնական պայմանավորվածություններն ադրբեջանական կողմը խախտում է, և որոնողական աշխատանքների համար տվյալ տարածք հասած փրկարարական խումբը ստիպված է լինում հետ գալ։

«Այսինքն՝ խոստանում են, հետո չեն թույլատրում։ Մենք հասնում ենք տեղ, նորից հետ ենք գալիս, այդպիսի դեպքեր էլ են եղել։ Երկու անգամ աշխատանքը դադարեցվել է Բերդաձորի ենթաշրջանի և Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր համայքներում՝ պայմանավորված թշնամական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ»,- հավելեց Թադևոսյանը։

Նոյեմբերի 13-ից մինչև այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 967 մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան